Հրապարակումներ

Գործնական հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

000019

02.12.2025

Գործնական հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում փոխնախարար Լիլյա Սիրականյանի, նախարարության այլ պաշտոնատար անձանց և բորսային համայնքի ներկայացուցիչների միջև: Քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են ապրանքային բորսաների գործունեությանը: 
  Նշվեց 1993թ. ընդունված «Ապրանքային բորսաների մասին» ՀՀ օրենքի փոփոխման անհրաժեշտության մասին՝ այն այսօրվա իրողություններին և տնտեսական նպատակներին համապատասխանեցնելու համար: Կողմերն արձանագրեցին, որ անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ՝ ապրանքային բորսաների միջոցով որոշակի ապրանքների պարտադիր վաճառքների կազմակերպման մասով: Դիտարկվեցին համագործակցության և բորսային առևտրի զարգացմանն ուղղված այլ բազմաթիվ ընթացակարգեր: 
  «Երևանի ապրանքային բորսան» սեղմ ժամկետներում ներկայացրել է իր առաջարկությունները քննարկվող հարցերի վերաբերյալ և ակնկալում է, որ նմանատիպ ֆորմատով հանդիպումները կնպաստեն տնտեսության և մասնավորապես բորսային առևտրի տևական զարգացմանը: