Հրապարակումներ

Հրապարակային ծանուցում

Հրապարակային ծանուցում

  «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը․
- Արարատի մարզ, համայնք Խաչփար, 5-րդ փողոց, 6 հասցեում գտնվող 152,9 ք.մ. բնակելի տուն, 3,5 ք․մ․ կաթսայատուն, 23,6 ք․մ․ ծածկ, 11,4 ք․մ․ ծածկ,  0,4 ք․մ․ /0,76 խ․մ․/ պարիսպ և 0,14812 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 28050000 ՀՀ դրամ:
     Լոտի նկատմամբ սահմանափակումները՝ գույքը գրավադրված է:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 13.04.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 13.05.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

000106

27.03.2026

Հրապարակային ծանուցում

Հրապարակային ծանուցում

  «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ք․ Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 50 հասցեում գտնվող 60,8 ք․մ․ քոթեջատիպ տնակ, 27,0 ք․մ․ ինքնակամ շինություն և 0,042222 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 35520000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 76/3 հասցեում գտնվող 0,05987 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 34030000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 235 հասցեում գտնվող 70,98 ք․մ․ սննդի կետ և 0,01777 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 35600000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Արթիկ ք․, Ա․ Իսահակյան փողոց, 4-րդ փակուղի, 2 հասցեում գտնվող 161,62 ք․մ․ բնակելի տուն, 26,4 ք․մ․ օժանդակ շինություն և 0,0614 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 28060000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք․, Մյասնիկյան փողոց, 34/1 հասցեում գտնվող 373,79 ք․մ․ բնակելի տուն, 21,39 ք․մ․ օժանդակ շինություն, 29,76 ք․մ․ օժանդակ շինություն, 6,4 ք․մ․ /12,8 խ․մ․/ պարիսպ և 0,0724 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 73120000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Լուկաշինի 2-րդ փողոց, 17/2 հասցեում գտնվող 129,2 ք․մ․ բնակելի տուն, 8,1 ք․մ․ լողավազան, 5,7 ք․մ․ /13,7 խ․մ․/ պարիսպ և 0,038554 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 42960000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Իջևան, Իջևան ք․, Մետաղագործների փողոց, 8 շենք, 1 հասցեում գտնվող 64,8 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 14510000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Հ․ Գասպարյան փողոց, 9 հասցեում գտնվող 219,7 ք․մ․ բնակելի տուն և 0,04379 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 39400000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Խնձորուտ թաղամասի 1-ին փողոց, 107/1 հասցեում գտնվող 203,19 ք․մ․ բնակելի տուն, 24,7 ք․մ․ ավտոտնակ, 0,92 ք․մ․ կաթսայատուն, 7,46 ք․մ․ սանհանգույց և 0,039 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 16400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Ավան, Աճառյան փողոց, 6 շենք, 4 հասցեում գտնվող 70,4 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 32670000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր Նորք, Ֆ․ Նանսենի փողոց, 3 շենք, 118 հասցեում գտնվող 88 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 42630000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Լ․ Մադոյան փողոց, 93 հասցեում գտնվող 96,99 ք․մ․ բնակելի տուն և 0,008464 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 11700000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 17-րդ նրբանցք, 32  հասցեում գտնվող 0,0775 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 19400000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 10.04.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 14.05.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

000105

25.03.2026

Հրապարակային ծանուցում

Հրապարակային ծանուցում

  «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է «Կապան Թրեյդ» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերի գնման մրցույթ․
Լոտ 1՝ Մարզ Սյունիք,  ք. Կապան, Ս.Շահումյան 32/1 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ: Առևտրի և սպասարկման մասնաշենք՝ 2823 քմ, օժանդակ շինություն՝ 9.1քմ, կաթսայատուն՝ 14.1քմ, պահեստ 126.3 քմ, հողատարածք՝ 0.25174հա:
Լոտ 1-ի մեկնարկային գինը՝ 1 000 000 000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը:
Լոտ 2՝ Մարզ Սյունիք, ք. Կապան, Ս.Շահումյան 32/1 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ որպես առանձնացված երեք գույք.
Լոտ 2.1 Առաջին հարկի 308.3քմ տարածք /սրճարան/, հողամաս՝ 0.25174հա  հողամասի համամասնության չափով և 0,0105 հա հողամաս կառուցապատման իրավունքով:
Լոտ 2.1-ի մեկնարկային գինը՝ 200 000 000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը:
Լոտ 2.2 Առաջին հարկի 596.7քմ տարածք /կահույքի սրահ/, 13.9 քմ ինքնակամ կառուցված աստիճանահարթակ, 9.1 քմ  ինքնակամ կառուցված օժանդակ շինություն,  14.1 քմ ինքնակամ կառուցված կաթսայատուն, 11.1 քմ մակերեսով  ինքնակամ կառուցված վերելակ, 2-րդ հարկի տարածքից  1411.4քմ /կահույքի սրահ/, 25.6քմ  ինքնակամ կառուցված աստիճանահարթակ, հողամաս՝ 0.25174հա  հողամասի համամասնության չափով:
Լոտ 2.2-ի մեկնարկային գինը՝ 600 000 000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը:
Լոտ 2.3  Առաջին հարկի 506.6քմ  տարածք,  8.4քմ  ինքնակամ կառուցված տարածք, 126.3 քմ  պահեստ, հողամաս՝ 0.25174հա  հողամասի համամասնության չափով: Տարածքները տրված են վարձակալության։
Լոտ 2.3-ի մեկնարկային գինը՝ 200 000 000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը:
Մրցույթի առաջին փուլը 20.05.2026թ.-ին, ժ.13:00-ին, ք. Երևան, Սայաթ-Նովա 40 շենք, 82/31 հասցեում, հաջորդ փուլը 27.05.2026թ.-ին, նույն վայրում, նույն ժամին: Մրցույթի ավարտը՝ 28.05.2026թ: Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանված է մեկնարկային գների 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետն է փուլերի օրերին  նախորդող 2-րդ օրը՝ ժամը 16:00: Նախավճարը վճարվում է Կազմակերպչի բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում հ/հ 1570005285290100): 
   Մրցույթի մասնակիցները կազմակերպչին ներկայացնում են իրենց գնային առաջարկները վերը նշված չորսը լոտի համար առանձին, պայմանով, որ առաջարկվող գները  չեն կարող նվազ լինել դրանց մեկնարկային գներից: Մասնակից իրավաբանական անձինք նաև ներկայացնում են իրավաբանական անձի լրիվ անունը (անվանումը), իրավաբանական և գործունեության հասցեները, Պետռեգիստրի վկայականի պատճենը, Կանոնադրության պատճենը, ՀՎՀՀ, գործունեության համառոտ ներկայացումը, բանկային ռեկվիզիտները: Ֆիզիկական  անձինք՝ ֆիզիկական անձի լրիվ անունը, հաշվառման և բնակության  հասցեները, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, սոցիալական քարտի պատճենը, բանկային ռեկվիզիտները (առկայության դեպքում):
Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և/կամ ստորագրված ծրարով, որի վրա գրառվում է մրցույթի ծածկագիրը՝ Մ/26-ԿԹ-01 և մասնակցի լրիվ անվանումը (անունը): 
Մրցույթն իրականացվում է միաժամանակ՝ և Լոտ 1-ի, և Լոտ 2.1-ի, Լոտ 2.2-ի, Լոտ 2.3-ի մասով:
Նույն մասնակիցը կարող է միաժամանակ մասնակցել ցանկացած՝ Լոտ 2.1-ի, Լոտ 2.2-ի, Լոտ 2.3-ի  սակարկություններին: 
Մրցույթի արդյունքներով հաղթող է արձանագրվում այն մասնակիցը, որը ներկայացրել է առավելագույն գինը լոտի կամ լոտերի համար և  բավարարվել են հետևյալ պայմանները.
Լոտ 1-ով՝ Լոտ 1 համար ներկայացված առավելագույն գինն ավել է քան մնացած երեք լոտի համար ներկայացված առավելագույն գների հանրագումարը: 
Լոտ 2.1, Լոտ 2.2, Լոտ 2.3-ով՝  ներկայացված առավելագույն գների հանրագումարն ավել է քան Լոտ 1-ի համար ներկայացված առավելագույն գումարը: 
Եթե Լոտ 1-ով ներկայացված չի լինում առաջարկ, ապա մնացած լոտերով հաղթող կամ հաղթողներ են արձանագրվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը կամ մասնակիցները:
Եթե Լոտ 2.1, Լոտ 2.2, Լոտ 2.3-ով որևէ լոտի համար ներկայացված չի լինում առաջարկ, ապա Լոտ 1-ով հաղթող է արձանագրվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը:
Եթե մրցույթի արդյունքում երկու կամ ավել մասնակիցներ, առաջարկում են նույն առավելագույն գինը, այդ լոտի համար իրականացվում է դասական աճուրդ գնի ավելացմամբ, մինչև ամենաբարձր առաջարկը, իսկ ավելացում չլինելու դեպքում՝ իրականացվում է վիճակահանություն:
Եթե մրցույթի արդյունքում Լոտ 1-ով և Լոտ 2.1, Լոտ 2.2, Լոտ 2.3-ի հանրագումարով   առաջարկում են նույն առավելագույն գները, այդ լոտերի համար իրականացվում է դասական աճուրդ գների ավելացմամբ, մինչև ամենաբարձր առաջարկը, իսկ ավելացում չլինելու դեպքում՝ իրականացվում է վիճակահանություն:
Մրցույթի հայտերի բացումը և դրանց ուսումնասիրությունն իրականացվում է սույն ծանուցման մեջ նշված մրցութի օրերին, նշված ժամից:
 Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե մրցույթը համարվում է չկայացած: Եթե մրցույթում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է մրցույթում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
       Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև մրցույթի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ.10:00-ից մինչև 17:00-ն, այցելել գույքի վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերին՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիասանալու դեպքում մրցույթում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Մրցույթների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am:
 

000104

25.03.2026

Հրապարակային ծանուցում

Հրապարակային ծանուցում

  «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Տաշիր, Տաշիր ք․, 5-րդ թաղամաս, Խանջյան փողոց, 1 հասցեում գտնվող 128,1 ք․մ․ բնակելի տուն և 0,083 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 4600000 ՀՀ դրամ:
  Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 06.04.2026թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին, լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am,  www.borsa.am կայքեր:

000101

20.03.2026

Հրապարակային ծանուցում

Հրապարակային ծանուցում

  Աճուրդի առաջին փուլը կայանալու է 02 ապրիլի 2026 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ:
Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտերի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
1․ Լոտ` ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղաք Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 2 հասցեում գտնվող 605,69 ք․մ․ սպասարկման սրահ և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 606/4126-րդ մաս։
   Լոտի մեկնարկային գինը` 208600000 (երկու հարյուր ութ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։
2․ Լոտ` ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղաք Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 3 հասցեում գտնվող 69,99 ք․մ․ սպասարկման սրահ (առկա է 30,92 ք․մ․ մակերեսով ընդհանուր օգտագործման աստիճանահարթակ) և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 70/4126-րդ մաս։
   Լոտի մեկնարկային գինը` 26800000 (քսանվեց միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։
3․ Լոտ` 
  3/1․ ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղաք Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 4 հասցեում գտնվող 364,32 ք․մ․ սպասարկման սրահ (սպ․ սրահի 364,32 ք․մ․ մակերեսից 72,92 ք․մ․ մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը բնակելի /աստիճաններ/ է) և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,007881 հա հողամասի 36432/412554-րդ մաս։
   Մեկնարկային գինը` 133700000 (մեկ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ։
  3/2․ ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղաք Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 4/2 հասցեում գտնվող 135,11 ք․մ․ սպասարկման սրահ և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 1356/4126-րդ մաս։
   Մեկնարկային գինը` 62000000 (վաթսուներկու միլիոն) ՀՀ դրամ։
4․ Լոտ` ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղաք Գյումրի, Ախուրյան խճուղի, 1/1 շենք, 3/1 հասցեում գտնվող 38,49 ք․մ․ սպասարկման սրահ (առկա է 30,92 ք․մ․ մակերեսով ընդհանուր օգտագործման աստիճանահարթակ) և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 38/4126-րդ մաս ։
   Լոտի մեկնարկային գինը` 14700000 (տասնչորս միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ։
5․ Լոտ` ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղաք Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 24 հասցեում գտնվող 140,12 ք․մ․ բնակարան և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 140/4126-րդ մաս ։
   Լոտի մեկնարկային գինը` 48200000 (քառասունութ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
6․ Լոտ` ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղաք Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 20 հասցեում գտնվող 155,83 ք․մ․ բնակարան և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 156/4126-րդ մաս ։
   Լոտի մեկնարկային գինը` 53700000 (հիսուներեք միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ։
•    Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար), 
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
•    ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,  
•     իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: 
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
 Լոտերին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

էլ. փոստ`  llcbst@yahoo.com
հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31
հեռ.`        +374 11 56 45 13
կայք`        www.llcbst.am, www.borsa.am

000097

17.03.2026

Հրապարակային ծանուցում

Հրապարակային ծանուցում

  «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Անի, գյուղ Ջրափի, 8-րդ փողոց, 42 հասցեում գտնվող 503,34 ք․մ․ տեխնիկական սպասարկման կետ և 0,1 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 7400000 ՀՀ դրամ:
  Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 02.04.2026թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին, լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am,  www.borsa.am կայքեր:

000096

17.03.2026

Հրապարակումներ