Publications

Notification

000063

06.02.2026

Notification

  Տեղեկացնում ենք, որ շարունակվում է «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի կողմից կազմակերպված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերի աճուրդային փուլերը դասական եղանակով՝ նշված մեկնարկային գներով․
Լոտ 1 (վաճառքը որպես մեկ միասնական միավոր)
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Դավիթ Բեկ թաղամաս /Կարեն Դեմիրճյան հրապարակ/, 2/8 հասցեում գտնվող 262,85 ք․մ․ հյուրանոց: Մեկնարկային գինը` 130000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Կարեն Դեմիրճյան հրապարակ, 2/9 հասցեում գտնվող 291,03 ք․մ․ հյուրանոց: Մեկնարկային գինը` 130000000 ՀՀ դրամ:
Լոտ 2
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Սիսիան ք․, Հարավ-Արևմտյան թաղամասի 8-րդ փողոց, 1 հասցեում գտնվող 890,4 ք․մ․ բնակելի տուն, 68 ք․մ․ ավտոտնակ, 48 ք․մ․ խորդանոց, 56 ք․մ․ խորդանոց և 0,362 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 30000000 ՀՀ դրամ:
Լոտ 3
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Սիսիան ք․, Հարավ-Արևմտյան թաղամասի 7-րդ փողոց, 1 հասցեում գտնվող 201,5 ք․մ․ բնակելի տուն և 0,1056 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ։
Լոտ 1-ի  աճուրդի փուլերը յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժ. 12:00-ին, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև՝ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր՝ նույն վայրում, նույն ժամին։
Լոտ 2-ի և Լոտ 3-ի աճուրդի փուլերը յուրաքանչյուր ամսվա 10-ին, 20-ին և 28-ին՝ (եթե աշխատանքային օր չէ՝ հաջորդող աշխատանքային օրը) ժ. 12:00-ին, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում: 
Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է ընթացիկ մեկնարկային գնի 3%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետն է առաջին փուլի համար փուլի օրվանը նախորդող առնվազն 2-րդ օրը՝ ժամը 16:00, իսկ մնացած փուլերի համար՝ նախորդող օրը՝ ժամը 16:00: Նախավճարը վճարվում է Կազմակերպչի բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին), կամ Կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
            Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել գույքի վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտին՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիասանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am կայք: