«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 30.07.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտի աճուրդային վաճառքը.
- Սև մետաղի ջարդոն, մեկնարկային գինը՝ 64 ՀՀ դրամ 1 կգ-ի համար ։
Աճուրդի մասնակցության համար սահմանված է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ նախավճար, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի օրվա ժամը 11:50-ը:
Մասնակիցները աճուրդին կարող են մասնակցել միայն տեխզննում իրականացնելուց հետո, այլապես վաճառողը պատասխանատվություն չի կրում գույքի ֆիզիկական վիճակի համար:
Գույքի փաստացի քանակական տվյալները կարձանագրվեն գործարքի կնքումից ու կշռումն իրականացնելուց հետո:
Գույքի կշռումն իրականցվում է գնորդի կողմից և իր միջոցներով:
Գույքի տեղափոխումն իրականացվում է գնորդի կողմից և իր միջոցներով:
Գնորդն աճուրդին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է իրականացնել գույքի կշռումն ու տեղափոխումը:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: