Exchange news
Announcement
№ 000243
04.08.2026
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
Լոտ 1. Ծածկի պանել /քայքայված/՝ 5 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ, Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 8,000 ՀՀ դրամ։
Լոտ 2. Քար տուֆ /քայքայված/` 258 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ, Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 13,416 ՀՀ դրամ։
Լոտ 3. Փայտ ապամոնտաժված`1.3 մ³ (գտնվելու վայրը՝ «Զովունի» Ե/Կ, ք.Երևան, Եղվարդի խճուղի 22/3): Լոտի մեկնարկային գինը՝ 3,120 ՀՀ դրամ։
Վաճառվող լոտերին կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14։00-ից մինչև 16։00-ն։
Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: